Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Այս լավ շաբաթ օրով մի բացասական երևույթի մասին գրեմ:
Քանի որ շփմանս շրջանակը մեծ է, պարբերաբար տեղեկատվություն եմ իմանում նաև դրսից` այն անձանցից որոնք միջազգային կառույցների կողմից նշանակված են Հայաստանի հետ աշխատելու:
Առանց մանրամասները բացահայտելու իրավունքի` պետք է ասեմ, որ Հայաստանի ներկայացուցչական մասում «պողոսիզմ» է տիրում: Վատ կառավարչական ու պետական հատվածում հարաբերման հմտությունները, ավելի շուտ դրանց բացակայությունը, փաստացի տեսանելի է ոչ միայն ներսում մեզ համար, այլ նաև` օտարների:
Սրա համար մենք դեռ վճարելու ենք` առնվազն բաց թողած հնարավորությունների տեսքով:
Այս ամենը հետևանք է հաստատությունների բացակայության (երբ տարիներ շարունակ անձանց պետական պաշտոնների նշանակումը անձնավորված է եղել, այլ ոչ թե որոշակի գործընթացով անցնելու արդյունք):
Սրանով նաև պայմանավորված է, որ ՆՓ պես քաղաքական գործիչների կառավարումը (այսինքն էմոցիաներով շարժվող) ուղեկցվում է էլ ավելի քաոտիկ դրսևորումներով և ավելի վատ կառավարման հմտություններ ունեցող անձանց ի հայտ գալով:
Կարճ ասած, փաստացի մեզ օտարի առաջ ներկայացնում է մեր միջի միջակն ու վատը:
Այս վիճակը կադրային այն մեծ բացի արդյունք է նաև, որ ոչ մի քաղաքական ուժ լուրջ չի վերաբերվում և աշխատանքներ չի տանում: Արդյունքում, քաղաքական կոչեցյալ միավորները իրենց թիմերը ապիկարներով համալրելով` հետագայում մեր պետությունը «առաջնորդելու» հաջորդ հոռի շրջանին են նախապատրաստում:
Կարճ նկարագրեցի խնդիրը, դրա հիմնական պատճառը և լուծումը: Մնում է ամենաբարդի հաջորդ մասը` գիտակցել սա և մարդկանց վրա աշխատել, կարողություններ ստեղծել և թիմ կառուցել` նախքան քաղաքական հավակնություններ դրսևորելը»: