Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով. armeniasputnik.am

Վերջին շրջանում ավելացել է այն վթարների թիվը, որոնք տեղի են ունենում վարորդների` հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«Վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով, ոստիկանական կարգախմբերի թվի հետևանքով են։ Այսինքն` տարեցտարի մեքենաների թվաքանակն ավելանում է, սակայն ոստիկանական կարգախմբերի թիվը մնում է նույնը: Եթե այն ժամանակ մի  կարգախումբը հսկում էր 1000 մեքենա, այժմ այդ թիվը շուրջ 10 000-ի է հասել»,- ասաց նա:

Ղահրամանյանի խոսքով` վարորդներն «իմունիտետ» են ձեռք բերել տեսախցիկների նկատմամբ, այսինքն` մինչև տեսախցիկը դանդաղ են վարում, սակայն տեսախցիկն անցնելուց հետո նորից սկսում են արագ վարել: Նա հայտնեց, որ մինչև այս տարի հոկտեմբերի 31–ը 63 000 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որը, նախորդ տարվա համեմատ, 17 տոկոսով ավելացել է։ Այսինքն` օրական 200 պատահար է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Այնտեղ նշվում է, որ ՃՏՊ-ների ժամանակ եթե մեքենայի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով մեքենաների դիրքը, կրած վնասները։ Եթե ՃՏՊ-ի հետևանքով չկան վնասվածքներ ստացած անձինք և վարորդը 20 րոպեի ընթացքում չազատի ճանապարհի երթևեկելի մասը` կտուգանվի 10 000 դրամի չափով։

armeniasputnik.am