
Թաիլանդցի Բլեյք Սիբիթը Պատայա քաղաքում լուսանկարել է այսպես կոչված «մահվան կապույտ էկրան» Central Festival առևտրի կենտրոնի շենքի վրա, հայտնում է Gazeta.ru-ն:
Էկրանի բարձրությունը, որի վրա հայտնվել է Windows օպերացիոն համակարգի սխալը, կազմում է մի քանի հարկ: Թաիլանդցի գործարարը լուսանկարը տեղադրել է Facebook-ում` այն մեկնաբանելով. «Ամենամեծ մահվան կապույտ էկրանը, որը ես երբևէ տեսել եմ»: