Բաբկեն Թունյան. «Ահա այսպիսի բաներ միջազգային փորձից՝ ի գիտություն» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաբկեն Թունյան. «Ահա այսպիսի բաներ միջազգային փորձից՝ ի գիտություն»

ԵՄ անդամ Բուլղարիայում վաղուց արգելված է փակ տարածքներում՝ ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտներում ծխելը։

Ի՞նչ են արել բուլղարացիները։ Սարքել են ապակեպատ այսպիսի սրճարաններ, տեղադրել տաքացուցիչներ և ներսում ծխում են։ Այսինքն, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է, սա փակ տարածք չի (հիմնական պատեր չունի), բայց բաց էլ չի ու ներսում ցուրտ չի։

Ով չի ցանկանում ծխել, իր ժամանցը կարող է անցկացնել շենքերի մեջ՝ դասական իմաստով փակ օբյեկտներում (չնայած հանուն արդարության նշեմ, որ սեփական աչքով տեսել ենք, թե ինչպես են փակ ռեստորանում ծխում)։

Նկարներն ինքս եմ արել, մի քանի օր առաջ, Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկում։

Ահա այսպիսի բաներ միջազգային փորձից՝ ի գիտություն

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր