Մարդիկ արձագանքում են մեքենաների սադրանքներին այնպես, ինչպես այլ մարդկանց ասածներին։
Միացյալ Նահանգների Կարնեգի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է ռոբոտի «բերանից» հնչող վիրավորական բառապաշարն ազդում մարդկանց վարքագծի վրա: Այդ մասին հայտնում է EurekAlert-ը:
Ուսումնասիրության մեջ Pepper անունով մեքենայի բառապաշարը զարմանալիորեն մեղմ էր, բայց դա չէր խանգարում մարդկանց թեստերի ընթացքում դուրս գալ հոգեբանական հավասարակշռությունից: Յուրաքանչյուր հարցվող 35 անգամ խաղացել է Guards and Treasures՝ ռոբոտի դեմ, խաղի ընթացքում վերջիններս մեկնաբանություններ են արել՝ «ստիպված եմ ասել, որ դու սարսափելի խաղացող ես», կամ «ընթացքում ձեր խաղը վերածվեց խառնաշփոթի»:
Guards and Treasures-ի պես խաղերն օգտագործվում են գիտնականների կողմից ռացիոնալ պահվածքն ուսումնասիրելու համար: Այն հիմնված է հարձակվողի և պաշտպանի փոխազդեցության վրա:
Ըստ գլխավոր հեղինակ Աարոն Ռոթի,՝հետազոտության 40 մասնակիցներ գիտակցել են, որ Pepper-ը ծրագրավորված է եղել, մինչդեռ գիտնականները եզրակացրել են, որ անկախ դրանից՝ մարդու խաղի արդյունավետությունն ընկել է մեքենայի մեկնաբանություններից հետո: Հարցվածներն ավելի լավ էին գործում, եթե Pepper-ը գովաբանում էր նրանց:
Հետագայում ուսումնասիրության հեղինակները նախատեսում են կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ արձագանքում ռոբոտների խոսքերին՝ կախված դրանց տեսքից: Օրինակ՝ մարդկային տեսք ունեցող ռոբոտից ստացված ձայնը նույն կերպ կընկալվի՞, ինչպես համակարգչի ձայնը։
Սիրարփի Աղաբաբյան