Apple-ը թողարկել է նոր 16 դյույմանոց MacBook Pro․ լավագույն հատկությունները՝ նույն գումարի դիմաց
Apple-ը առանց ավելորդ աղմուկի ներկայացրեց նոր MacBook Pro-ն, որը շտկել է նախորդ սերունդների սխալները: Միևնույն ժամանակ, գինը մնացել է անցյալ տարվա 15-դյույմանոց մոդելի մակարդակում:
Macbook՝ գեյմերների, դիզայներների և պարզապես մեծ էկրանների սիրահարների համար:
Դիսփլեյի բանաձևն ավելացել է մինչև 3072×1920 պիքսել, բայց պիքսելների խտությունը մնացել է անփոփոխ: Նույնը կարելի է ասել նաև պրոցեսորի մասին։ Ըստ TechCrunch-ի՝ բարելավումների բացակայության մեջ պետք է մեղադրել ոչ թե Apple-ին, այլ Intel-ին, որը պարզապես չթողարկեց նոր չիպեր: Տվյալների պաշտպանության համար պատասխանատու է Apple T2 նորացված չիպը:
Նոր MacBook Pro-ում Apple-ը վերջապես հրաժարվեց խնդրահարույց Butterfly ստեղնաշարից: Նոր մեխանիզմը շատ ավելի հուսալի է, քան վիճահարույց «թիթեռնիկը», որը, ըստ օգտատերերի, պարզապես մի պահ կարող էր դադարել աշխատել: Միևնույն ժամանակ, հին և նոր ստեղնաշարի միջև տարբերությունը փոքր է: Նոութբուքը ստացել է նաև բարելավված բարձրախոսներ և աղմուկը հեռացնող խոսափող․ սա կբարելավի FaceTime խոսակցությունների և ձայնագրիչի ձայնագրությունների որակը:
VKontakte-ում հնարավոր է դիզլայք դնել մեկնաբանություններին
VKontakte սոցիալական ցանցի ներկայացուցիչները խոսել են այն նորամուծությունների մասին, որոնք սպասում են օգտատերերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Դրանց թվում՝ բջջային հավելվածի նոր ձևավորում, դիզլայքեր՝ մեկնաբանություններում, և այլն։
Առավել բուռ արձագանքը առաջացրեց, իհարկե, մեկնաբանություններին դիզլայք դնելու հնարավորությունը: Ըստ VKontakte-ի՝ սա կբարձրացնի լսարանի ակտիվությունը: Ֆունկցիան արդեն իսկ ակտիվորեն փորձարկվում է և հասանելի կլինի օգտվողներին 2020 թվականի սկզբին:
Սոցցանցի դիզայնի խոշոր փոփոխությունից անցել է երկու տարի, և VKontakte-ի թիմը որոշել է, որ փոփոխությունների ժամանակը եկել է: Հիմա էկրանի ներքևի մասում կլինի հինգ ներդիր.
- Նորություններ և հետաքրքրաշարժ նյութեր (առաջարկվող բովանդակության ընտրություն՝ հիմնված ձեր նախընտրությունների վրա);
- Բաժանորդագրումները և ամբողջ բովանդակությունը՝ երաժշտություն, տեսանյութ, հաղորդումներ, podcast: VK Pay-ը և գնումները նույնպես տեղափոխվել են այստեղ;
- հաղորդագրություններ;
- ընկերներ;
- պրոֆիլ և պարամետրեր:
Motorola-ն ներկայացրել է փակվող սմարթֆոնի վերածնված տարբերակը՝ RAZR
Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է RAZR ծալովի սմարթֆոնը, որը լեգենդար Razr V3 փակվող սմարթֆոնի նոր տարբերակն է: Բացի նոստալգիկ դիզայնից, նորույթն իր հիմնական մրցակիցների ֆոնի վրա ունի բավականին ցածր գին:
Հիմնական 6.2 դյույմանոց էկրանը պատրաստված է pOLED տեխնոլոգիայով, ունի 2142×876 պիքսել լուծում, իսկ արտաքինից` 2.7 դյույմ OLED՝ 800 × 600 պիքսել լուծույթով: Միայն երկու տեսախցիկ կա. Մեկը՝ կափարիչի վրա, իսկ մյուսը` հիմնական դիսփլեյի։ 16 մեգապիքսելանոց գլխավոր տեսախցիկը ստացել է էլեկտրոնային կայունացում, լազերային ֆոկուս և երկակի լուսավորություն: 5 մեգապիքսել սելֆիի ֆոտոխցիկն առանց ֆլեշ-լուսավորության է, բայց մթության մեջ դեմքը լուսավորվում է էկրանով:
Սմարթֆոնի սիրտը Snapdragon 710 պրոցեսորն է, որն ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն: 2,510 mAh մարտկոցն ապահովում է 15 Վտ արագ լիցքավորում USB-C-ի միջոցով: Նորույթը գործում է Android 9 Pie-ով, Google-ի բոլոր ծառայությունները տեղակայված են և հարմարեցված են սմարթֆոնին։
Motorola RAZR-ը հասանելի կլինի միայն սև գույնով, այն գնահատվել է 1500 դոլար: Այն միևնույն ժամանակ ավելի էժան է, քան մյուս ծալվող սմարթֆոնները (բացառությամբ Energizer-ի, որի մասին վեց ամիս ոչինչ չի խոսվել), և ավելի թանկ է, քան Samsung-ի, Apple-ի և Google-ի լավագույն ֆլագմենները: Հաշվի առնելով բավականին միջին բնութագրերը՝ հետաքրքիր կլինի դիտարկել վաճառքի տեմպը: Դեկտեմբերի 26-ին ամերիկյան հեռահաղորդակցման օպերատոր Verizon-ը կսկսի ընդունել նախնական պատվերները, սարքը վաճառքի կհանվի հունվարին: Դեռ հայտնի չէ՝ սմարթֆոնը կհայտնվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ:
WhatsApp-ը սկսել է արգելափակել օգտատերերին «կասկածելի» զրուցարաններից
Աշխարհի ամենատարածված մեսինջերը սկսել է հանկարծակի արգելափակել օգտագործողների հաշիվները, որոնք գտնվում են «կասկածելի» անուններով խմբերի մեջ: Այդ մասին հայտնում է Gizchina-ն:
Ըստ մեսինջերի՝ խմբի անունը նման է անօրինական կամ չարամիտ ինչ-որ բանի: Նման անունների հատուկ օրինակներ չեն նշվում:
Instagram-ը սկսել է թաքցնել հավանումներն ամբողջ աշխարհում
Թեստային ծրագիրն աշխատել է բոլոր երկրներում և ազդել՝ ինչպես լուսանկարների, այնպես էլ՝ տեսանյութերի վրա:
Instagram-ը հայտարարել է իր ամենաքննարկվող և սկանդալային թարմացման գլոբալ փորձարկման մեկնարկի մասին: Ամբողջ աշխարհից օգտվողները շուտով կդադարեն լայքեր դնել այլ մարդկանց գրառումներին: Այս մասին հայտնել են մշակողներն իրենց թվիթերյան էջում:
Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցն օգտվողներին կընտրի պատահականորեն, քանի որ թեստի մասնակիցների ընտրության սկզբունքների մասին ոչինչ չի ասվում: Ծառայության ներկայացուցիչները գրում են, որ արդեն դրական արձագանք են ստացել Ավստրալիայից, Բրազիլիայից, Կանադայից, Իտալիայից, Իռլանդիայից, Ճապոնիայից և Նոր Զելանդիայից։
Instagram-ը նաև նշել է, որ իրենք աշխատում են այնպիսի լուծում գտնելու ուղղությամբ, որը կօգնի բլոգերներին պահպանել գովազդատուների հետաքրքրությունը և չկորցնել եկամուտներն իրենց էջերից: Առանց հավանումների՝ հաճախորդները չեն կարողանա գնահատել բլոգի լսարանի ներգրավվածությունը:
Ծառայության ստեղծողները ցանկանում են օգնել օգտվողներին կենտրոնանալ մարդկանց հետ շփվելու վրա և շատ էներգիա չծախսել՝ հավանումները հաշվելու և իրենց ուրիշների հետ համեմատելու վրա:
Սիրարփի Աղաբաբյան