Այսօր պետք է տեղի ունենար Գորան Բրեգովիչի համերգը։ Կազմակերպիչները արդեն մի քանի ամիս է, ինչ գովազդային արշավ էին սկսել, արել էին տպագրական ծախսեր, միգուցե նաև տվել էին որոշակի կանխավճար և այլն։ Այնուհետև, մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ իրենք Ամանորի գիշերը կազմակերպում են նույն Գորան Բրեգովիչի անվճար համերգ։ Հեշտ է չէ՞ պատկորացնել ինչ է տեղի ունենում հետո։ Մարդիկ մասսայական սկսում են վերադարձնել այսօրվա համերգի տոմսերը, քանի որ «ինչու՞ վճարել, եթե կարելի է ստանալ անվճար»։ Ընկերությունը ստիպված է լինում հայտարարել համերգի չեղարկման մասին ու պարտավորվել մեկ ամսվա ընթացքում վերադարձնել մարդկանց գումարները։ Հայտարարությունն էլ այնքան կոռեկտ էին գրել, մի թթու խոսք, մունաթ, նույնիսկ թեթև դժգոհություն չկար քաղաքապետարանի անտրամաբանական ու վնասատու գործողությունների հանդեպ։ Ակամայից կարծում ես, որ կամ կապ ունեն այսօրվա իշխանությունների հետ, կամ ինչը ավելի հավանական է՝ վախենում են հարաբերություններ փչացնել քաղաքապետարանի հետ։ Ինչևէ, ինձ հետաքրքիր է.
1. Ո՞րն է Գորան Բրեգովիչի անվճար համերգ կազմակերպելու տրամաբանությունը այն դեպքում, երբ նա արդեն ունեցել է համերգ Երևանում ու ամենակարևորը՝ պատրաստվում է ունենալ ևս մեկը նոյեմբերի 24-ին։
2. Ով է կայացրել այդ որոշումը և արդյոք քաղաքապետարանը չի տեսնում իր մեղքը AVM production-ի չեղարկված համերգի մեջ, ո՞վ է կրելու վնասները, արդյո՞ք դա բարեխիղճ մոտեցում է համերգի կազմակերպիչների հանդեպ։
Հ.Գ. Ստեղծված իրավիճակում ես ստիպված եմ կարծել, որ այստեղ կամ կոռուպցիայի հետ գործ ունենք (օտկատ), քանի որ Բրեգովիչի պես արտիստին կարելի է էժան բերել, բայց ներկայացնել որ դե ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ աստղ ենք բերում, կամ քաղաքապետարանը հատուկ է վնաս տալիս նշված ընկերությանը, կամ որոշում կայացնողը կոմպետենտ չէ (մեղմ ասած)։
Հ.Հ.Գ. Hakob Karapetyan մենք մի փոքր քննարկել էինք այս հարցը քո էջում, երբ այսօրվա համերգը դեռ չեղարկված չէր։ Թեգ եմ անում, որ արտահայտես տեսակետդ (կամ քաղաքապետարանի տեսակետը) եթե տեսնես դրա անհրաժեշտությունը։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: