
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախ այցելած ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովը նկարներ է հրապարակել Քարվաճառից և Շուշիից հետևյալ մակագրությամբ՝ «Մեր հայրենի հող Քելբաջար, Ադրբեջան», «Մեր հայրենի հող Շուշա, Ադրբեջան»… Ու սա արել են մի միջոցառման շրջանակում, որը կոչվում է կամուրջ ստեղծել խաղաղության համար:
Սա ավելի շուտ սադրանք է, քան որևէ խաղաղության համար կամուրջ… Թուրքը մնում ա թուրք, լինի արհեստածին պետության քաղաքացի, թե էությամբ թուրք… Տեսնես՝ մերոնք իրենց Գանձակի նկարներն ինչպես են մեկնաբանել…»: