Վահե Լոռենց. «Մարդկանց խումբ կա, որ առաջնորդվում է՝ Քացի տվող ցլի առջևը կանգնիր, պոզահարողի հետևը, կարգախոսով»
Advertisement 1000 x 90

Վահե Լոռենց. «Մարդկանց խումբ կա, որ առաջնորդվում է՝ Քացի տվող ցլի առջևը կանգնիր, պոզահարողի հետևը, կարգախոսով»

Պատմաբան Վահե Լոռենցը ֆեյսբուքում գրել է.

«Պատմեցին, որ այսօր 44 համարի ավտոբուսը, ուղևորներով լի, երեկոյան կողմ երթևեկում էր ու վարորդն ամբողջ 15 րոպե հեռախոսային խոսակցություն է վարել։ Ապա, չբավարարվելով դրանով, սկայպով զանգել է Վրաստան ընկերներին, ովքեր այդ պահին խրախճանքի մեջ էին, ու սկսել վիրտուալ խրախճանք նրանց հետ։

Միայն մեկ կին է ընդդիմացել վարորդի վարքին ու դիտողություն արել։ Մյուսները համր են եղել։ Մի քանի անգամ դիտողությունից հետո, վերջապես վարորդն անջատել է հեռախոսը։ Իսկ ուղևորներից մի «տղամարդ» ակնարկել է․- Հիմա բողոքավորը հանգստացա՞վ․․․

Հիմա, այս էթնոհոգեբանության կրող ոչխարի հոտից ի՞նչ ակնկալես․․․ երբ իրենց պասիվ վերաբերմունքով վտանգում են իրենց, իրենց զավակների կյանքը։ Իրավ, տեսնես ուղևորների մեծ մասին, ոչխարի ո՞ր փարախից էին բեռնել։

Հ․Գ․ Գուցե կոպիտ է բնորոշումս, բայց՝ տեղին է․․․ մարդկանց խումբ կա, որ առաջնորդվում է՝ Քացի տվող ցլի առջևը կանգնիր, պոզահարողի հետևը, կարգախոսով։ Ու նման կրավորականությունն իրավ, սազական չէ մարդուն ու հային․․․»:



Նման նյութեր