
Երևանի Արղության փողոցի շինհրապարակներից մեկում նոյեմբերի 25-ին բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա:
Նշված դեպքի հետևանքով 1960 թվականին ծնված տղամարդը տեղում մահացել է, մյուսը` վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: