Ծառից կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին
Advertisement 1000 x 90

Ծառից կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: