Այս տարի մանկական Եվրատեսիլի հայաստանցի մասնակիցներ, 13-ամյա երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը, իրենց նախորդների պես, պատվով ներկայացրեցին Հայաստանը:
Սոցցանցերի էջերում նախկինում մասնակցություն ունեցած կատարողներն իրենց ջերմ խոսքերն էին ուղղել աղջիկներին: Նրանցից 2008-ին Հայաստանը ներկայացնող գյումրեցի Մոնիկա Մանուչարովան, ով հիմա պարզապես փայլում է իր գեղեցկությամբ, նույնպես շնորհավորել է աղջիկներին, մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Երգչուհին նկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում: