Մարքեթինգային մտքերի հավաքագրում 4 քայլով
Advertisement 1000 x 90

Մարքեթինգային մտքերի հավաքագրում 4 քայլով

Բիզնեսի ողջ պատմության մեջ մեծ հաջողություն են ունեցել այն կորպորացիաները, որոնք ոչ թե նույնությամբ կրկնօրինակել են իրենց հաջողակ մրցակիցներին, այլ նրանք, ովքեր իրենք են կերտել իրենց յուրահատուկ ճանապարհը։ Խոոսքս վերաբերում է նաև մարքեթինգային արշավներին։ Յուրօրինակ մտքեր և ռազմավարություն ունենալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն իր հետ ռիսկի մեծ գործոն է առաջ քաշում, որը դժվարացնում է վերջինիս հարթ իրագործումը։ Հետևաբար, ցանկացած ստեղծարար մտքերի հավաքագրում իրենից ներկայացնում է մի պրոցես, որը հենված է վերլուծության և ուսումնասիրության վրա։ Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ այն 4 քայլերը, որ կօգնեն Ձեզ գտնելու, ստեղծելու և հավաքագրելու այն մտքերը, որ առավելագույնս կնսպաստեն Ձեր մարքեթինգային թիմի և ընդհանուր բիզնեսի նպատակների իրագործմանը։

Քայլ 1. Նախապատրաստվեք մարքեթինգային մտքերի հավաքագրմանը

Հաճախ մենք նշանակում ենք հանդիպում թիմով, ներկայացնում խնդիրը ու սպասում թիմից լուծումների առաջարկների։ Էդպե՞ս չէ։ Էդպես է։ Այսօր ես Ձեզ մարտահրավեր եմ նետում ու ներկայացնում մարքեթինգային մտքերի հավաքագրման մեկ այլ մոտեցում։ Այս մեթոդը սկսվում է նախապատրաստումից։

1.1 Հասկացեք կազմակերպության առջև դրված առաջնային խնդիրը։ Մարքեթինգը կազմակերպության մի մասնիկն է, հետևաբար, ցանկացած մարքեթինգային արշավ պետք է ուղղված լինի լուծելու ավելի մեծ բիզնես խնդիր։ Օրինակ, եթե բիզնեսը ցանկանում է բարձրացնել եկամտաբերությունը ներկայիս ռեսուրսներով, ապա այն կամ պետք է ավելի թանկ վաճառի ներկայիս առաջարկները, կամ մեծացնի շուկան։ Սրանից կախված՝ փոփոխվում է մարքեթինգային թիմի աշխատանքը։

1.2 Ըստ խնդրի՝ ընտրեք թիմի այն անդամներին, ովքեր ներգրավված կլինեն այդ առաջադրանքի կատարման մեջ ու իրենց ԴՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄը կբերեն քննարկման պրոցեսին։ Հաճախ լինում է, որ թիմն իր ամբողջ կազմով ներկա է հանդիպմանը, սակայն այն ուղղակիորեն ոչ բոլոր անդամներին է վերաբերում։ Կազմեք այնպիսի թիմ, որի բոլոր անդամները, մտքերի հավաքագրման փուլում, իրենց  կառուցողական ներդրումը կբերեն։

1.3 Չհավատաք այն կարծիքին, թե աշխատող մարդն ամեն վայրում էլ կարող է աշխատել։ Կա արդյունավետ և ոչ արդյունավետ աշխատանք, որին նպաստող կարևորագույն գործոններից մեկն էլ հենց վայրն է։ Ավանդական կոնֆերանս սենյակը լավագույն վայրը չէ ստեղծարար մտքերի հավաքագրման համար։ Ընտրեք այնպիսի վայր, թեկուզ կազմակերպությունից դուրս, որ կօգնի ձեր թիմին լայն ու ստեղծարար մտածելու, չի շեղի ու միապաղաղ մթնոլորտ չի ունենա։

1.4 Թիմի հանդիպման օրն ու ժամը ընտրեք մեծ զգուշությամբ։ Մի ընտրեք այնպիսի ամսաթիվ, որն ընկած է կարևոր վերջնաժամկետներից, ուիքենդից կամ էլ տոներից առաջ։ Այսպիսի ժամանակահատվածում մարդիկ չեն կարող լիովին կենտրոնանալ ու նվիրվել ստեղծարար կերպով խնդրիների լուծում փնտրելուն։ Այս դեպքում մարդկանց պետք է հանգիստ ուղեղ, որն անընդմեջ ոչ մի այլ առաջադրանքի վրա չի շեղվի ակամայից։

1.5 Հստակեցրեք հանդիպման տևողությունը։ Ստեղծեք հանդիպման գրաֆիկ։ Պատրաստեք բոլոր անհրաժեշտ նյութերը ու հստակեցրեք Ձեր խոսքը՝ նախանշված գրաֆիկից դուրս չգալու համար։ Սովորաբար մտքերի հավաքագրումն էֆֆեկտիվ չէ երկար հանդիպումների ժամանակ։ Միտքը հոգնում է, սկսում է շեղվել ու հանդիպման ՕԳԳ-ն իջնում է։ Ձգտեք շատ արդյունք ստանալ կարճ հանդիպումների ընթացքում։

1.6  Տնային աշխատանք հանձնարարեք ձեր թիմին՝ մինչ հանդիպման գալը։ Խնդրեք նրանց որոշ ուսումնասիրություն անելու կամ ուղարկեք կարդալու նյութեր, որ կօգնեն  նրանց ավելի հեշտ «մտնելու թեմայի մեջ»։ Սա մեկ այլ միջոց է, բարձրացնելու հանդիպման արդյունավետությունը։

1.7 Եվ վերջապես, ստեղծեք թիմային աշխատանքի կանոններ։ Նմանատիպ կանոնների օրինակ կարող է լինել ժամանակին ներկայանալը, միմյանց վրա «մունաթ չգալը» և բոլորի ներգրավվածությունն ապահովելը։

Կատարելով վերը նշված յոթ նախապայմանները, Դուք կստեղծեք այն հողը, որ անհրաժեշտ է ստեղծարար մտքերի հավաքագրման համար։

Ամբողջությամբ՝ romarketing.am