Վերջերս Sasmsung ընկերությունը թողարկեց առաջին սմարթֆոնը, որն ուներ ծալվող էկրան: Այն ստացել էր Galaxy Fold անվանումը: Արտադրողը չի թաքցնում, որ ծրագրում է ստեղծել Galaxy Fold 2 սմարթֆոն: Ըստ շրջանառվող լուրերի՝ սմարթֆոնն իր կառուցվածքով նման կլինի Moto Razr 2019 սմարթֆոնին: Բացի այս, ընկերությունն աշխատում է նոր ծալվող պլանշետ ստեղծելու վրա:

Ըստ Letsgodigital ռեսուրսի Samsung Electronics-ը դիմում է ներկայացրել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն, որը հաստատվել է նոյեմբեր ամսին: Փաստաթղթերում նշվում է, որ սսրքը կստանա բարձրորակ ձայնային համակարգ, որն իր մեջ կներառի միանգամից 4 բարձրախոս: Ռենդերներում տեսախցիկների էսքիզներ չկան:







