Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտովթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտովթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 26-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ին «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: