«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է. hraparak.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։

«Ինքս միջնորդել էի վիճաբանությունների փուլում, որ արդարացվեր։ Նրանք օբյեկտիվորեն ոչինչ չէին կատարել, ինչ-որ արարք չէին կատարել, որ որակվեր խուլիգանություն… Քննության արդյունքում բոլորն էլ համոզվեցին, որ այդ երեխեքի կողմից ոչինչ չի կատարվել»,- ասել է Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը։

Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը…

Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ:

Ամբողջությամբ՝ hraparak.am