Արման Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Բազիմցս գրել եմ Առողջապահության ոլորտում Արսեն Թորոսյանի կողմից իրականացված բարեփոխումների մասին և դա արել եմ, ոչ թե նրա համար, որ իրեն տասը տարուց ավելի անձամբ ճանաչում եմ, այլ որովհետև իրոք ահռելի գործ է արվել և արվում: Բայց, ինչպես ասում են` «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:
Ուստի հիմա հակառակը պետք է ասեմ նոր օրինագծի հետ կապված, որով նախատեսվում է աշխատող և օրինապահ քաղաքացիների հարկերն ավելացնելու ՀԱՇՎԻՆ: Բժշկական ապահովագրություն ապահովել բոլորին, այդ թվում և նրանց, ովքեր ոչ միայն չեն աշխատում և հարկ չեն վճարում, այլ մի բան էլ նպաստ են ստանում, աշխատունակ լինելով հանդերձ:
Կպատասխանեմ Արսեն Թորոսյանի վիրավորական ու անտեղին սարկազմով հարցադրմանը, թե ի՞նչն է միավորում ծրագրավորողներին և հաշվապահներին, քանզի, ԸՍՏ ԻՐԵՆ, միայն նրանք են դեմ հարկերն ավելացնելու հաշվին ապահովագրություն ունենալուն:
Նախ միայն ծրագրավորողները (ինչի տակ շատերը նկատի ունեն բոլոր այթիշնիկներին) և հաշվապահները չեն դեմ, այլ նաև իրավաբանները, օդաչուները, ուսուցիչները, և անգամ բժիշկները: Ավելի կոնկրետ` բոլոր նրանք, ովքեր գրանցված աշխատող են, ով ստանում է այնքան աշխատավարձ, որքան գրանցված է:
Իսկ իրենց ՇԱՏ բան է միավորում:
Օրինակ այն, որ տարիներ շարունակ անքուն գիշերներ են անցկացրել սովորելով, մասնագիտական գիտելիքներ ստացել, հետո աշխատել, անգամ ոչ մասնագիտությամբ, անգամ ցածր աշխատավարձով, բայց ԱՇԽԱՏԵԼ, տանը նստելու և «ԳՈՐԾ ՉԿԱ» ասելու, ու նպաստ ստանալու կամ թեկուզ չստանալու փոխարեն: Աշխատել, քիչ կամ շատ աշխատավարձ ստանալու համար, ոչ թե հազարավոր, տասնյակ հազարավոր չաշխատողների նման հրաժարվել կամ խուսափել աշխատելուց` նպաստից չզրկվելու համար:
Այն, որ նախընտրել են աշխատել և հարկ մուծել, ինչն էլ տարիներ շարունակ արել են, որով ճանապարհներ են սարքվում, որով բանակ է պահվում, որով անվճար բուժօգնություն կա, թեկուզ միայն երեխաների և ծերերի համար, որով նպաստ են ստանում մարդիկ, որոնցից շատերն իրականում աշխատունակ են, բայց չեն ուզում աշխատել, որովհետև այս կամ այն գործն իրենց «վայել չէ», այս կամ այն աշխատավարձն իրենց չի բավարարում:
Այն, որ իրենց աշխատավարձը գրանցված է ամբողջությամբ, այլ ոչ թե դրա չնչին մասը, որից հարկի ավելացումը չի էլ ազդի ամբողջ աշխատավարձի չափի վրա:
Այն, որ իրենք ուզում են մնալ, ապրել և աշխատել Հայաստանում և չթաքցնել իրական աշխատավարձը, ոչ թե փորձել միանալ մյուսների բանակին, ով այլ գումար է ստանում, իսկ այլ գումարի դիմաց հարկ մուծում:
Այն, որ եթե մարդ բարեխիղճ ու օրինապաշտ է, աշխատունակ և աշխատող է, չի նշանակում, որ իրեն պետք է վերաբերվել որպես ԿԹՈՒ ԿՈՎԻ, և փորձել որքան հնարավոր է քամել:
Դեռ շատ բան կարող եմ նշել, բայց կարծում եմ այսքանը լրիվ բավական է, և որպես վերջաբան պարոն նախարարին հիշեցնեմ, որ ինքը ԴԵՄ ԷՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ նվազեցմանը և նշեմ, որ մենք ԴԵՄ ԵՆՔ նաև այս պատրվակով նվազեցմանը»: