Գիտնականները հետևել են կետի սրտի աշխատանքին ու սենսացիոն բացահայտում արել
Advertisement 1000 x 90

Գիտնականները հետևել են կետի սրտի աշխատանքին ու սենսացիոն բացահայտում արել

Սթենֆորդի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կարողացել են հետևել մոլորակի ամենամեծ կենդանու՝ կապույտ կետի սրտի աշխատանքին: Նրանց հաջողվել է հատուկ հարմարանք ամրացնել 22 մ երկարություն ունեցող արու կետի ձախ լողակի կողքին, որը, ենթադրաբար, ամենամոտն է նրա սրտին: 9 ժամ շարունակ հետևելով կետի սրտի աշխատանքին՝ գիտնականներն անսպասելի եզրակացության են հանգել: Այն ժամանակ, երբ կետը ամենախորն է սուզվել և սնվել է՝ իր օրգանիզմով անցկացնելով տոննաներով ջուր, նրա սիրտն ամենադանդաղն է բաբախել՝ րոպեում 4-8, անգամ՝ ընդամենը 2 հարված: Այնինչ, երբ նա բարձրացել է ջրի մակերես, սրտխփոցը հաճախացել է՝ հասնելով րոպեում 25-37-ի: Այս նոր չափումները թույլ կտան ավելի ստույգ պատկերացում կազմել այս հսկայական կենդանու օրգանիզմի աշխատանքի մասին:

Որպես համեմատական նշենք, որ մարդու սրտի հաճախականությունը նորմայում 60-100 է, սպորտային ծանրաբեռնվածության դեպքում կարող է հասնել անգամ րոպեում 200 զարկի:

Մանր կաթնասունների ու թռչունների, օրինակ՝ ագռավազգիների մոտ սրտի կծկումների հաճախականությունն ակտիվ փուլում կարող է հասնել անգամ րոպում 1000 զարկի:

mamul.am