Լուսինե Մարգարյան. «Եղբայր, ձեր գործը՝ տեղեկատվություն հաղորդելն է, «մմմմուուունննաթ» գալը՝ հասարակությանն է»
Advertisement 1000 x 90

Լուսինե Մարգարյան. «Եղբայր, ձեր գործը՝ տեղեկատվություն հաղորդելն է, «մմմմուուունննաթ» գալը՝ հասարակությանն է»

Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքում գրել է.

«Մունաթի քաղաքականությունը

Էս ինչ մի մուունննաթի տոնայնության մեջ են «թավշյա հեղափոխականները»՝ վարչապետի մակարդակից մինչև «իմքայլակական» ցանկացած չինովնիկ։ Հա, ու հենց ոչ հայեցի «մունաթ» բառի մի քանի «ու»-ով, մի քանի «ն»-ով։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո ավելի քան տարի ու կես է, ինչ մունաթ է գալիս Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի՝ չհասկացանք ու չհաշտվեցինք այդ մտքի հետ, բայց սովորական երևույթ համարեցինք։

Այն, որ Աննա Հակոբյանը որևէ քայլ կատարելիս իբրև, թե թափանցիկ է գործում ու ֆեյսբուքյան գրառումներով տեղեկացնում է հանրությանը՝ պարտադիր ձեռի հետ էլ իր «չուզողներին» կսմթում՝ զորօրինակ վերջինը․ «Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որևէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ»։ Սրան էլ ենք, կարծեք թե սովորում՝ մտածելով գուցե վարչապետի ու վարչապետի տիկնոջ նոր ոճ է, բայց պարզվում է սա իրենց ասած «նոր Հայաստանի» ոճն է։

Լրատվամիջոցներով, սոցցանցերով, Երևանի ավագանու, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի կողմից հնչեցվող ցանկացած հարց բախվում է «մունաթի» հետ։

Երեկ Երևանի ավագանու անդամները և մեդիայի ներկայացուցիչները ԿամԱԶ-ների ձեռքբերման մասին հարց ուղղեցին քաղաքապետին, նա ասաց, որ ԿամԱԶ-ները նվեր են քաղաքին, բայց, այ թե ովքեր են նվիրատուները՝ չհիշեց։ Լավ, նորմալ է, մարդ է հազար ու մի գործ ունի, չի հիշում։

Այսօր, երբ քաղաքապետի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում ԿամԱԶ-ների նվիրատուների մասին գրառում է անում, ինչու՞ է դարձյալ «մունաթի» տոնով խոսում։ Նախ,գրում է, թե քաղաքապետը մտադիր էր տարեմուտից առաջ ամփոփել նվիրատվությունները, հետո էլ թե՝ «Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք… պայմանագրերը»:

Եղբայր, ձեր գործը՝ տեղեկատվություն հաղորդելն է, որակումներ, գնահատականներ տալը կամ առավել ևս «մմմմուուունննաթ» գալը՝ հասարակությանն է։

Հ․Գ․ Ի դեպ, ժամը 16։00-ի դրությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում նվիրատվությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն զետեղված չէր»։



Նման նյութեր