SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Նոյեմբերի 28-ին ժամը 22։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 246 կմ հատվածում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզում են մեքենայատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: