Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու՝ դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կասկածանքով բերման են ենթարկվել 18 և 19-ամյա տղաներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու՝ դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կասկածանքով բերման են ենթարկվել 18 և 19-ամյա տղաներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Համբարձումյանի որոշմամբ ձերբակալվել են Հրազդան քաղաքի 18-ամյա և 19-ամյա բնակիչներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 13 շենքի շքամուտքի աստիճանահարթակում նույն շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանի կրծքավանդակի շրջանում դանակի մի քանի հարվածներ ու վնասվածքներ պատճառելու մեջ:

Վերջինս «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար Ա. Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց հայտնաբերելու օպերացիան իրականացրել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից:

Նշված անձինք որպես կասկածյալ բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին նշված անձանց ինքնությունը չենք հրապարակում: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: ժամանել էր նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ահազանգով հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչութան պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել իրենց տանից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կար սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com