«Հաշիվը տեսնելուց հետո Արարատ Միրզոյանը զանգահարել է Աշոտ Ղուլյանին…». Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Հաշիվը տեսնելուց հետո Արարատ Միրզոյանը զանգահարել է Աշոտ Ղուլյանին…». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառմանս հերոսը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է
#դատի_չտվողի

Ինչպես և խոստացել էի ստացածս տեղեկությունը ճշտեցի և ուրեմն. իմ ունեցած տեղկություններով, Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, 14 հոգանոց պատվիրակությամբ գտնվել է Արցախում: Արցախում գտնվելու գիշերակացի ծախսերը հոգացել է արցախյան կողմը: Արարատը (ոնց հասկանում եմ արդեն սովորության համաձայն) իր պատվիրակության հետ սեպտեմբերի 2-ին գնում է Վալեքսում հաց ուտելու և վուալա: Պատվիրում են ամենա ամենա ամենա թանկարժեք ճաշացանկը և վերջում ստանում են բավականին կլորիկ հաշիվ` իմ ունեցած տեղեկատվությամբ 1.5-2 միլիոն դրամ:

Հաշիվը տեսնելուց հետո Արարատ Միրզոյանը զանգահարում է Աշոտ Ղուլյանին և փորձում անել այնպես, որ իրենց թնկարժեք ճաշի հաշիվը ևս վճարվի արցախյան կողմի միջոցներով, բայց դե չի ստացվում և Միրզոյնը ստիպված է լինում այդքան գումար փակել, ըստ երևույթին, պետական միջոցներից: Մի քանի օր առաջ 290 հազար դրամը շաաատ չնչին գումար համարող մորթապաշտները թերևս 1,5-2 միլիոնի ուտելը չնչին չեն համարի, բայց մենք հարցում ենք ուղարկել ԱԺ ռեստորանում վճարված հաշվի վերաբերյալ:
Պլանքաշ լինելու մասով ճիշտն ասած պնդում չեմ կարող անել, բայց հուսով եմ դատարանում Արարատ Միրզոյանը կապացուցի, որ ինքը պլանքաշ չէ և կցրի հանրության տարբեր ներկայացուցիչների շրջանում իր մասին տարածված կարծիքը:
Սույն դեպքի առնչությամբ հարցում ենք ուղարկել ԱԺ նախագահին պարզելու համար վճարված գումարի ստույգ չափն ու վճարման աղբյուրը, պատասխանը ստանալուն պես կտեղեկացնեմ արդյունքների մասին: Մինչ այդ վայելեք մորթապաշտ սրիկայության հերթական օրինակը շուրջ 1 միլիոն աղքատություն և գործազուրկ ունեցող երկրի ԱԺ նախագահի կողմից: Արարատ Միրզոյանի կոկորդին է կանգնելու իր յուրաքանչյուր և հաջորդ արած նմանատիպ փարիսեցիությունն ու մորթապաշտությունը, դա ես անձամբ եմ խոստանում:

Հ.Գ. Նկարում` Աժ նախագահ Արարատ Միրզոյանն է դեռևս այն ժամանակ, երբ համարում էր, որ 200.000-ից ավել ծայրահեղ աղքատներ ունեցող երկրում անբարո է մեծ գումարներ ծախսել: Նկարի Արարատ Միրզոյանը նաև համարում էր, որ մարիխուանային դեմ լինելը փարիսեցիություն է, իսկ այսօր…»:

Նախորդ գրառմանս հերոսը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է#դատի_չտվողի…Ինչպես և խոստացել էի ստացածս տեղեկությունը ճշտեցի…

Gepostet von Narek Samsonyan am Freitag, 29. November 2019