
Մառախուղի պատճառով Մոսկվայից Երևան ժամանող երկու օդանավ չի կարողացել վայրէջք կատարել: Այս մասին Tert.am-ին հայտնել է Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Աստրախանում` պահուստային օդանավակայանում, մյուսը Սոչի է մեկնում»,-ասաց Հովհաննիսյանը` նշելով նաև, որ այս պահին եղանակային պայմանները կարգավորվել են:
«Ներկա պահին մի քանի չվերթների նստեցում է իրականացվում, վայրէջքներն արդեն նորմալ իրականանում են»,-ասաց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն: