Մեր վարդագույն քաղաքը՝ Երևանը, այս տարի նշեց իր 2801 տարին: Թեև, մասնագետներից շատերը պնդում են, որ քաղաքն ավելի հին է: Հին քաղաքը միշտ երիտասարդ է. հինը քանդվում է, տեղը կառուցվում է նորը, կամ… չի կառուցվում: Նման քանդված և տեղը նորը չկառուցված շինություններից մեկը՝ ժամանակին մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Երիտասարդության պալատը»:
Արժե հիշել, որ պալատը բազմաֆունկցիոնալ շինություն էր. հյուրանոց, ռեստորան, սրճարաններ, լողավազան, պսակադրության սրահ…
Եվ այսպես, երևանցիների սիրած «կռծած կուկուռուզն» ուներ 500 տեղանոց հյուրանոց, 400 տեղանոց ռեստորան, երկու սրճարան…
Ահա այն…