Ի՞նչ գույն ուներ «Սև ուրբաթը» Երևանում. խանութներում տիրող իրավիճակը` տեսանյութում. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ գույն ուներ «Սև ուրբաթը» Երևանում. խանութներում տիրող իրավիճակը` տեսանյութում. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշեց ստուգել շրջել քաղաքի խանութներում օրվա տրամադրությունը որսալու համար։

«Երևան» մոլի մարքեթինգի բաժնի աշխատակից Ինգա Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը, ինչպես և ամեն տարի ակտիվ է։ «Բավականին ակտիվ են ու հետաքրքրված, մշտական հաճախորդներն անգամ հարցնում են`«բա՞ «Սև ուրբաթ» չեք անելու, բա՞ չի լինելու»»,- պատմեց Ինգա Մուրադյանը։

Խանութներ շտապող գնորդների շրջանում արված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ անհամբերությամբ են սպասել այս օրվան և նույնիսկ գումար կուտակել։ «Իրականում անցած տարվանից եմ սպասում այս օրվան, որովհետև անցած տարի աշխատանքի էի ու չկարողացա օգտվել էս ամեն ինչից» – ասաց հարցման մասնակիցներից մեկը։

«Սև ուրբաթ» տերմինը ի հայտ է եկել ԱՄՆ-ում 1966թ.-ին.այն անցկացվում է Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթ: Իսկ այդ օրը վաճառք կազմակերպելու սովորույթը առաջ է եկել 19-րդ դարում: «Սև ուրբաթը» ընկնում է նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում:

armeniasputnik.am