Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից. «1920 թ. նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանն առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց ՀՀ, երկրի վրա դաջեց «Խորհրդային Հայաստան» պիտակն ու երկու տարի անց մտցրեց ԽՍՀՄ կոչվող բռնապետության կազմի մեջ։ Այսօր Հայաստանի բռնազավթման օրն է։
ՀԳ – Ի դեպ, ռուսները մինչ այդ ներխուժել էին Արցախ (1920 մայիս), Սյունիք (1920 հունիս) ու Նախիջեւան (1920 հուլիս) եւ այդ հայկական երկրամասերը հայտարարել վիճելի»։