«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանի հեռախոսը գողացել են։ Նա դժգոհում է ոստիկանությունից։
«Տարոսը գողերին ազատ արձակողին: Թող Ձեր հեռախոսն էլ գողանան, որտեղ երեխաների նկարներ, վիդեոներ և ամբողջ կյանքն է պահվում: Իմ մոտիկներին խնդրում եմ մեսենջերով գրեն իրենց հեռախոսի համարները:
Հ.Գ. երեկ ոստիկանությունում ականատես եղա, թե ինչպես են վերաբերվում հայտնաբերված գողի հետ: Ցուցում գրել տվեցին, ապրանքը հետ վերցրեցին, պուպուշ արեցին և ազատ արձակեցին: Ինչու աշխատել, եթե կարելի է գողանալ։ Լավ չի, պարոն Փաշինյան, անպատժելիությունը անցել է բոլոր սահմանները»։