Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր powerbank, որը ոչ միայն լիցքավորում է հեռախոսը, այլև տաքացնում է ձեռքերը ցուրտ եղանակին: Սարքը պատրաստված է ալյումինից, պատված է հրակայուն ABS պլաստիկով, ինչն էլ թույլ է տալիս նրան արագ տաքանալ ու պահպանել ջերմությունը: Powerbank-ն ունի փոքրիկ դիսփլեյ, որի վրա կարելի է տեսնել, թե որքան լիցքավորում է մնացել կամ էլ սարքի ընթացիկ ջերմաստիճանը։ Ղեկավարումն իրականացվում է երկու կոճակի օգնությամբ, որոնք տեղակայված են էկրանի ստորին հատվածում․ մեկը միացնում է լիցքավորման ռեժիմը, իսկ մյուսը՝ ակտիվացնում է ջերամացնելու գործառույթը։ Չինաստանում սարքի գինը $20 է: Այն հասանելի է կանաչ, վարդագույն ու կարմիր գույներով:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ