Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Քանի որ ավտոբուսային շուխուրը շարունակվում է՝ ես էլ իմ հեղինակավոր կարծիքը հայտնեմ: Երբ Տարոնի օրոք Երևան հիմնադրամին գործարարները մուծում էին անում, իսկ հետո ինչ-ինչ արտոնություն ստանում՝ դա համարում էինք կոռուպցիոն ռիսկ՝ առնվազն շահերի բախում, իսկ այսօր դա այդպիսին չի համարվում (ի դեպ, նշանակություն չուներ՝ հիմնադրամն ամբողջությամբ ծառայում էր իր կանոնադրական նպատակներին, թե ոչ): Երբ հիմնադրամի մուծումների վերաբերյալ մենք իմանում էինք պոստֆակտում՝ դա համարում էինք թափանցիկության բացակայություն, այսօր դա այդպիսին չի համարվում: Այստեղից ընդամենը մեկ խորհուրդ՝ մի՛ արեք այնպես, ինչպես արվում էր նախկինում, որպեսզի չմեղադրվեք նույն բանում, ինչում մեղադրվում էին նախկինները: ՀԳ. Նույնը նաև աշխատավարձերի ու պարգևավճաների առումով եմ ասել, բայց դե #ասողինլսողէանհրաժեշտ»: