Թվում է, որ ընկերությունը չի շտապում թարմացնել սմարթֆոնները Android-ի վերջին տարբերակով:
Samsung-ի մասնաբաժիններից մեկը հրապարակել է ժամանակացույց, թե երբ են Galaxy S10-ը և այլ ֆլագմենները թարմացվելու վերջին Android 10-ով: Դա տեղի կունենա միայն հաջորդ տարի:
Galaxy S10-ի ամբողջ շարքը, ներառյալ՝ S10 + և S10e մոդելները, կստանա թարմացում 2020 թվականի հունվարին: Նրանց հետ միասին Android 10-ը հասանելի է լինելու նաև Galaxy Note10-ի և Note9-ի համար: Բայց նախորդ սերնդի Galaxy S9-ի և S9 +-ի ֆլագմենները կստանան «թարմ» Android միայն հաջորդ տարվա ապրիլին:
Ըստ Sammobile-ի՝ ընկերությունը դեռ կարող է ճշգրտել ժամանակացույցը և ավելի վաղ թողարկել թարմացումը: Բացի այդ, հավանական է, որ յուրաքանչյուր երկրի համար ժամանակացույցը տարբեր է:
Այժմ Galaxy S10-ի, Note10-ի և Note9-ի համար հասանելի է Android 10-ի հիման վրա OneUI 2.0 shell համակարգի բետա տարբերակը, չնայած մյուս արտադրողներն արդեն սկսել են աստիճանաբար թարմացնել սմարթֆոնները լիարժեք «տասնյակով», օրինակ՝ OnePlus-ը։
Google-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակն առաջարկում է օգտատերերին մութ թեմա, ավելի ճկուն գաղտնիության կարգավորում և ինտերֆեյսի մի շարք բարելավումներ, ինչպես նաև ծալովի սմարթֆոնների աջակցություն և Live Caption գործառույթի հնարավորություն, որն ավտոմատ կերպով ստեղծում է սուբտիտրեր տեսանյութերի համար:
Սիրարփի Աղաբաբյան