Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն այսօր սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը: Այս մասին ահազանգ է հնչել «Դինգո թիմ» ՀԿ կողմից՝ մեջբերելով ականատես Արփի Թագոյանի խոսքերը: Դեպքը տեղի է ունեցել առնվազն 4 ականատեսի ներկայությամբ:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց ականատեսներից Արփի Թագոյանի հետ, որը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Մինչև կնստեինք, մոտեցա, նկարեցի շանը, ինքը ուզում էր խաղալ, խաղացի, տեսա նաև ձագ: Հետո քոթեջում նստել ենք, ուզում ենք հաց ուտել, մեկ էլ հանկարծ կրակոց լսվեց ու շան վնգստոց, անմիջապես վեր թռանք, պատուհանից տեսանք, թե ինչպես այդ շունը կաղալով, վնգստալով մտավ դիմացի մեքենայի տակ, ուզում էր թաքնվել, հետևից մի քանի տղամարդ, ձեռքին հրացան վազելով գնացին ու անմիջապես կրակեցին, մինչև մենք հասանք ու շունը միանգամից մահացավ:
Բարձրաձայն լացելով գոռացել եմ, ասել եմ՝ ինչ եք անում, ոնց համաձարձակվեցիք, մոտեցան ասելով՝ ներողություն ենք խնդրում, որ սա ձեր աչքի առաջ եղավ, փչացրեցինք ձեր օրը… կես ժամ ներողություն էին խնդրում ոչ թե, որ շունեն սպանել, այլ՝ որ դա մեր աչքի առաջ է եղել, ասեցին՝ պիտի սպանեինք, բայց չպտիտի ձեր աչքի առաջ սպանեինք:
Այնպիսի խեղճ տեսքով շուն էր… Հետո մոտեցավ ոստիկանությունը, թե բա ինչ անեն էտ մարդիկ, դա օրենքի բաց է, մեր քաղաքապետարանը դրանով չի զբաղվում, էտ ձեր ասած քրեական պատիժի օրենքը դեռ չի գործում: Լսեց ուշադիր, ասեց՝ հա շատ վատ բան ա արել և այլն, մենք խոսել ենք իր հետ, ու էտ օրենքը չի գործում, եթե շան տերն ա դա անում: Ամբողջ պատճառաբանությունը դա էր՝ չկա էտ թափառող շների հարցով զբաղվող»:
Սպանված շունը
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել:
«Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի… էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք… ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր… պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:
Ամբողջությամբ՝ econews.am