
Հայոց Մարիուն թագուհին․ Դուստրն էր Կոռիկոսի տեր իշխան Օշին Հեթումյանի։ Ծնվել է 1320 թվականին, Կոռիկոսում։ Ամուսնացել է հայոց թագավոր Կոստանդին Դ Լուսինյանի (1344-1364) հետ։ Ամուսնուն պարգևել է երեք զավակ՝ Օշին, Լևոն և Հեթում։
1375 թվականին հայոց արքա Լևոն Զ շքախմբում գերվել է և Եգիպտոս տարվել։ Մահացել է 1377 թվականին Երուսաղեմում, ուխտագնացության ժամանակ։ Թաղված է Երուսաղեմի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում:
Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից: