Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ:
Ով կամ ովքեր են այդ թուրքացած հայերը, ովքեր նման ձևի սրբապղծություն են իրականացրել:
SHAMSHYAN.com-ը հավատում է, որ ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերեն թուրքացած հայերին, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքը կամ տականքները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը:
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ուսումնասիրում են խնդիրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: