Ադրբեջանցիների ծագումը, աշխարքաղաքականությունը և Դավիթ Գարեջայի վանքային համալիրը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիների ծագումը, աշխարքաղաքականությունը և Դավիթ Գարեջայի վանքային համալիրը

Վրաստանի ու Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջայի վանքային համալիրի շուրջ վեճն առաջին հայացքից անհասկանի է․ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը քրիստոնեական համալիրը համարում իր ազգային ժառանգությունը։

Ադրբեջանցիների ծագման հարցը միշտ փոխկապակցված է եղել աշխարքաղաքական զարգացումներից։

Վերջերս Ադրբեջանում նոր աշխարքաղաքական կուրսի խնդիրն է թեժացել, որը կարող է ազդել իրենց ծագման տեսությունների վրա, իսկ մինչ այդ ադրբեջանցիները պետք է սպասեն, հասկանալու համար, թե իրենք ովքեր են։ Որ ուղղությամբ կշարժվեն, համապատասխան կերպով իշխանությունը կորոշեն իրենց ծագման խնդիրը։

Մինչ սովետական շրջանն ամեն ինչ պարզ էր, իրենք Կովկասի մուսուլմաններն էին, իսկ ռուսներն իրենց համարում էին Կովկասի թաթարներ։

Երբ անկախացան՝ 2018-20 թվականներին, իրենք պետք է ընտրություն կատարեին՝ շիա մուսուլման են՝ ուղղելով դեպի Իրան, թե թյուրքեր՝ դեպի Թուրքիա։

Հաղթեց երկրորդ տարբերակը։ Հետո, երբ ստեղծվեց Սովետական Միությունը, պետական պատվերը փոխվեց՝ իրենք Կովկասի Աղվանքի ժառանգներն են, որպեսզի զերծ մնան Թուրքիայի ազդեցությունից։ Դա ավելի հաստակ ուրվագծվեց, երբ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան։ Անկախությունից հետո վիճակը նորից դարձավ անորոշ։ Էլչիբեյը պետական քաղաքականության հիմքում դրեց թյուրքիզմի գաղափարը և քանի-որ Թուրքիան ՆԱՏՈ-ի անդամ էր, ձգտում էր անդամագրվել ԵՄ, ապա Ադրբեջանն էլ էր փորձում այդ ուղղությամբ շարժվել՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ քաղաքական ֆորմատներ էին ստեղծում և այլն, ինչը Ռուսաստանի անվստահություն էր առաջացնում։

Հիմա, հաշվի առնելով Թուրքիայի կոնֆլիկտը ՆԱՏՈ-ի և Եվրոպայի հետ, Ադրբեջանում նորից ինքնության խնդիրը թեժացել էլ, ինչն արտահայտվել է նաև Ալիևի օրերս ունեցած ելույթում։ Ելույթում նորից խառնվել է թյուրք, մուսուլման, տեղացի լինելուն ինքնությունների վարկածները։ Ելույթը նաև վառ ընդգծված հակաարևմտյան էր։ Մի խոսքով, Ադրբեջանը ինքնության և աշխարքաղաքական հարցերում նորից անորոշության մեջ է հայտնվել։

Հիմա Դավիթ Գարեջայի համալիրի մասին։ Եթե այդ համալիրը ադրբեջանական հատվածը Ադրբեջանը զիջի,ապա դա կնշանակի, որ հրաժարվում է իր ծագման աղվանական տարբերակից, ինչը չեն անի, մինչև որ չորոշեն, որն է տվյալ ժամանակահատվածում իրենց ինքնության մեխը, իսկ դա կախված է աշխարքաղաքական զարգացումից, որը դեռ հստակ չէ։ Այնպես որ, դեռ երկար պետք է սպասենք, մինչև ադրբեջանցիները որոշեն, թե իրենք ովքեր են։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր