Marketium.,ru կայքը գրում է, որ facebook-ը հրաշալի գործիք է հարազատների և ընկերների հետ կապ պահպանելու, լուսանկարներ փոխանակելու, ինչպես նաև նորությունների հետևելու համար։ Եվ չնայած facebook-ն անվճար հարթակ է, այն ունի իր գինը, որը, սակայն, արտահայտված չէ դրամական համարժեքով։ Յուրաքանչյուրը, ով օգտվում է facebook-ի ծառայություններից, ընկերությանը գրեթե անսահմանափակ մուտք է տալիս իր անձնական տեղեկատվությանը, որն այս կամ այն չափով փոխանցվում է գովազդատուներին։ Կարող եք չկասկածել, որ facebook-ը ձեր մասին գիտի ավելին, քան կարծում եք։ Համացանցում գաղտնիությունն ապահովելու համար գտեք և արգելափակեք այն ընկերություններին, որոնք հետևում են ձեզ։
Սեղմեք facebook-ի աջ անկյունում երևացող սլաքը, բացեք «Settings» («Настройки», «Կարգավորումներ») հատվածը։
Բացեք «Apps» («Приложения», «Հավելվածներ»)։ Դուք կտեսնեք այն կայքերն ու հավելվածները, որոնք մուտք ունեն ձեր հաշիվ։ Եթե facebook-ի ակտիվ օգտատեր եք, հավանաբար ցանկը բավական մեծ կլինի։
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ գիտեն այս հավելվածները մասին, սեղմեք «edit» («Редактировать», «Փոխել»)։ Օրինակ՝ Pinterest-ը մուտք ունի ձեր մասին հիմնական ինֆորմացիային՝ էլեկտրոնային փոստ, ծննդյան թիվ, հետաքրքրություններ, «Ինձ դուր է գալիս» հատվածին։
Այս կամ այն հավելվածն արգելափակելու համար սեղմեք x կոճակը, որը երևում է դրանց աջ կողմում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը