Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը գրել է․
Հանրային հեռուստաընկերության հետ իմ 20-ամյա համագործակցությունն ավարտված է։ Դրանք շատ կարևոր ու շատ տարբեր 20 տարիներ են, որոնք, վստահաբար, սիրով են հիշվելու։ Հպարտ եմ, որ թողել եմ հետագիծ, սահմանել եմ չափորոշիչներ, որոնց ձգտում են։
Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ, որոնցից սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Հատուկ ուզում եմ տեխնիկական անձնակազմին շնորհակալություն ասել, նրանց գործն ամենակարևորն է ու ամենաչերևացողը։ Հենց նրա՛նց պրոֆեսիոնալիզմն է, հաճախ, փրկում եթերը (էկրանից դա չի երևում)։ Շնորհակալ եմ հեռուստադիտողին։ Ձեր գնահատականն ամենակարևորն է։
Հ1-ում չլինելու պատճառների մասին չեմ խոսի․.. հիմա։ Ամեն բան իր ժամանակն ունի։