Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավարտվել է մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարչապետ Փաշինյանն այցելել և շրջայց է կատարում նորակառույց մանկապարտեզում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացել էր համայնքի խնդիրներին ու հանձնարարել զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա:
Հոկտեմբերին Վարչապետը հայտնել էր, որ մանկապարտեզի շինարարությունը սկսվել է:
Մանկապարտեզն իր միջոցներով կառուցել է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Փաշինյանը հայտնել էր, որ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնեն Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ: