
Google Photos-ի ղեկավար David Lieb-ը ասել է, որ ծրագրավորողնեն այժմ գտել են նկարի վրա մի քանի հոգու նշելու Google Photos v4.32-ում թաքնված հնարավորությունը, որն այս պահին հասանելի է որոշ օգտատերերի մոտ։
Միակ խնդիրն այն է, որ այդ հնարավորությունը դեռ օգտագործում է Google-ի՝ դեմքը գտնելու ալգորիթմը, որը նշանակում է, որ նախքան նկարի վրա նշելը այն պետք է գտնի դեմքը, Դուք չեք կարող ուղղակի ընտրել ցանակացած հատված նկարում նշելու համար։
Սա հատկապես խնդիր է առաջացնում , երբ ինչ-որ մեկի դեմքի կեսն է երևում նկարում, կամ այդքան էլ պարզ չի երևում մարդու կամ կենդանու դեմքը։ Այս դեպքերում Դուք չեք կարողանա նշել նկարի վրա։