Հայկ Մարությանը ընդունարանում կես ժամ սպասեցրել է Խաչատուր Սուքիասյանին. armday.am
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը ընդունարանում կես ժամ սպասեցրել է Խաչատուր Սուքիասյանին. armday.am

Armday.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջև ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

Armday.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը կես ժամից ավելի ընդունարանում սպասեցնել է տվել Խաչատուր Սուքիասյանին: Վերջինս էլ վիրավորական է համարել այդ վերաբերմունքը ու չսպասելով ընդունելության՝ հեռացել է:

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը շինթույլտվության հետ կապված գործ է ունեցել, որը Մարուքյանն անընդհատ ձգձգել է: Եվ գործընթացն արագացնելու համար Սուքիասյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչդեռ վարչապետի միջնորդած հանդիպումն այդպես էլ չի կայացել, քանի որ Մարությանի պահվածքը վիրավորված՝ Սուքիասյանը հեռացել է քաղաքապետարանից:

Հավելենք, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի մտերիմ հարաբերությունները՝ նա, իհարկե, շինթույլտվություն ստացել է: