Նիկոլն էսօր առաջին անգամ բանակցություններից առաջ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներին ա ընդունել:
Մամեդյարովը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հույս ա հայտնել, որ վաղը Բրատիսլավայում կանցնեն բովանդակային բանակցությունների:
Լավրովն էլ խոսել ա «ղարաբաղյան համայնքների» միջև շփումների կարևորության մասին՝ հավելելով, որ «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա»։
Հայաստանի իշխանությունների բանակցային օրակարգը շարունակում ա անհայտ, անհականալի ու հեղհեղուկ լինել: Նիկոլն էսօր նորից կրկնել ա բանակցություններին Արցախի իշխանությունների ներգրավման մերժում ստացած թեզը:
Թեզ, որը դժվար թե հավանություն արժանա, իսկ արժանանալու դեպքում, եթե Ղարաբաղի ադրբեջանական համայնքին խցկեցին պրոցեսում՝ առաջ բերելով հանրաքվեի թեզը, մեղմ ասած, շատ վատ հետևանքներ են լինելու:
Եվ էսքանով հանդերձ ոչ մեկ չգիտի ի՞նչ փաստաթուղթա դրված բանակցային սեղանին ու ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի հարցում հայկական կողմը, ի՛նչ են ուզում և իրենց պատկերացմամբ ո՞րն ա բանակցային գործընթացի՝ հայկական կողմի համար ընդունելի տարբերակը:
Վախենալու ա:
Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: