
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքում գրել է.
«Շատ կզարմանամ, եթե Հայկ Մարությանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո Հանրայինը եթեր տա նաև այն ընդդիմադիր ներկայացուցչին, ում բարձրացրած հարցերի կեսի-կեսի-կեսին անգամ չանդրադարձան զրուցակիցները իրենց գծած հարցազրույցում:
Բայց դե ո՞նց կլինի հավասար եթեր ապահովեն, կամ այս ընթացքում նորմալ լուսաբանեին խնդիրը: Դե բանավեճի մասին էլ չեմ ասում… հնչող հարցերի նուրբ և ուղղորդող ձևակերպումներից պարզ էր, թե Մարությանի փաստարկումներն ինչքան մակերեսային են:
Իշխող ուժի ու Հանրայինի տեսակետը հետևյալն է` կոռուպցիայի նույնիսկ առերևույթ կասկածի տեղ էլ չկա, ստուգելու բան չկա, լուսաբանելն էլ անիմաստ է…»: