Երևանի սահադաշտի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են
Advertisement 1000 x 90

Երևանի սահադաշտի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են

Երևանի Կարապի լիճը կրկին վերածվում է սահադաշտի: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սահադաշտի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի դեռ չեն շտապում ասել, թե երևանցիները երբվանից կարող են սահել:

«Սահադաշտի բացման օրը դեռ հստակ չէ: Քանի որ եղանակային պայմանները անկայուն են, հետևաբար, սպասում ենք անհրաժեշտ ջերմաստիճանին: Պետք է +3…+5 ջերմաստիճանը պահպանվի: Սահադաշտի բացման օրը հստակ լինելու դեպքում, հանրությունը կտեղեկացվի»,-ասաց Արթուր Գևորգյանը:

Սովորաբար սահադաշտը գործում է ամեն օր՝ ժամը 11:00-23:00-ը, բացառությամբ` տեխնիկական ընդմիջման ժամերին: Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Սահադաշտը ոչ միայն նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, այլև այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը: