Իսկ եթե հրավերն ընդունի ու գա՞
Advertisement 1000 x 90

Իսկ եթե հրավերն ընդունի ու գա՞

Մտածո՞ւմ էր արդյոք ՀՀ վարչապետի տիկինը Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելիս այն մասին, որ սա միակողմանի հերթական հայտարարություն է, որին միգուցե ի վերջո լինի արձագանք:

Մտածե՞լ է արդյոք Աննա Հակոբյանը, որ Մեհրիբանը կարող է համաձայնել ու գալ: Գալ Արցախի Հանրապետություն՝ մուղամ լսելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ հրավերով: Մտածե՞լ է արդյոք Աննա Հակոբյանն արցախցու կարծիքի մասին, մտածե՞լ է Աննա Հակոբյանը երբևէ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մասին:

Մտածե՞լ է, ի վերջո, Աննա Հակոբյանը, որ, նույն Մեհրիբանին հրավիրելով, հրավիրում է ոչ միայն Ադրբեջանի առաջին տիկնոջը, այլև առաջին փոխնախագահին…

Պատկերացնո՞ւմ է, որ Ալիևայի կողմից կարող է, հրավերն ընդուվելուց բացի, երբեք չհնչել պատասխան հրավերը:
Լավ, մինչև ո՞ւր կարող ենք մենք գնալ հակառակորդ երկրի ղեկավարության նկատմամբ այս անհամաչափ վերաբերմունքով:

Լիա Ամիրխանյանի էջից:



Նման նյութեր