Աննա Հակոբյան. ««Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է կանխել հաջորդ ամեն մի զոհը»
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյան. ««Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է կանխել հաջորդ ամեն մի զոհը»

«Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է կանխել հաջորդ ամեն մի զոհը:

Որովհետև մենք խոսում ենք տարիների ընթացքում գրանցված զոհերի մասին, ներկայացնում ենք վիճակագրություն, թվեր և մոռանում ենք, որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին: Երբ ասում ենք, որ տարվա ընթացքում ունենում ենք 10 զոհ՝ մենք խոսում ենք 10 ընտանիքի մասին, 10 մարդու մասին, նրա ծնողների, որբացած երեխայի մասին:

Վիճակագրության մեջ ամեն ինչ տեսնելը շատ դժվար է, և իմ ուղերձի նպատակն է հիշեցնել, որ այդ զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ նրանք մարդկային կյանքեր են և մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել ամեն մի կյանքի համար: Ես որպես վարչապետի տիկին ինձ պատասխանատու եմ համարում ամեն կյանքի համար և չեմ կարող իմ խոսքը չասել:

#Womenforpeace #Կանայքհանունխաղաղության
#Կանայք_Խաղաղություն_անվտանգություն_համաժողով

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: