Միացյալ Նահանգների Pantone (Pantone Color Institute) ինստիտուտի մասնագետները որոշել են 2020 թվականի գլխավոր գույնը: Դա կլինի դասական կապույտը: Այդ մասին հաղորդվում Է կազմակերպության կայքում:
Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն Է, որն զբաղվում Է գույներով փորձարարական աշխատանքով եւ տարբեր ճյուղերի (նորաձեւության, պոլիգրաֆիայի, ինտերիերի դիզայնի, գովազդի, կինոյի եւ այլ բաների) վրա դրա ազդեցությամբ:
«Pantone 19-4052 Classic Blue-ի ժամանակից դուրս եւ անփոփոխ երանգը նրբագեղ Է իր պարզությամբ (…) Մեր կողմից որպես հանգստության գույն ընկալվող Pantone 19-4052-ը խաղաղության եւ անդորրի զգացողություն Է տալիս մարդու հոգուն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Pantone 19-4052 Classic Blue-ն իրենով մշտականություն եւ վստահություն Է արտահայտում, դա այն հստակ եւ հուսալի գույնն Է, որին մենք միշտ կարող ենք ապավինել»,- նշում Է Pantone գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը: Կազմակերպության վարկածով՝ 2019 թվականի գույն Է դարձել նարնջագույնի 16-1546 Living Coral երանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: