Կառավարության շենքի հետնամասում՝ Մելիք-Ադամյան փողոցում, այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Factor.am-ի տեսախցիկն այս պահին ֆիքսել է չորս ավտոբուս, որոնց մեջ ոստիկանության ծառայողներ կան։ Բացի այս, ոստիկանները շրջափակել են նաև կառավարության շենքի դիմային հատվածը։ Նշենք, որ այս պահին անօթևան արծվաշենցիները բնակարանի փոխհատուցման պահանջով բողոքի ակցիա են իրականացնում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ըստ անհրաժեշտության ոստիկանությունն իրականացնում է ծառայություն, եթե ինչ֊որ գործողություն է տեղի ուենում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am