Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
Advertisement 1000 x 90

Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

Անձնակազմի տեսական գիտելիքներն ստուգելու և տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման գործնական հմտությունների կատարելագործման նպատակով զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված կրակային խնդիրները և ստացել բարձր գնահատականներ: