Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ջանոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել ու Տ. Ջանոյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Զավարյան փողոցում իրեն պատկանող «Ատմագա» տիպի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ատրճանակը:
Փաստի առթիվ ոստիկանության էրեբունու բաժնի հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: