Արդեն երկար տարիներ գործող Instagram սոցիալական ցանցը որոշում է կայացրել նոր օգտատերերի համար սոցցանց ներմուծել տարիքային սահմանափակման վերաբերյալ նոր կանոններ: Այսուհետ Instagram-ում անձնական էջ բացել ցանկացող օգտատերը 13 տարեկանից փոքր լինելու պարագայում չի կարողանա գրանցվել, այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում:
Ծառայության ներկայացուցիչները հստակեցնում են այս տեղեկատվությունն, ասելով, որ արդեն գրանցված օգտատերերին այս կանոնը չի առնչվի: Նոր էջ բացելիս հարկ չի լինի պարզապես գրել ծննդյան տարեթիվ. համակարգը Facebook-ից ավտոմատ տարբերակով բոլոր տվյալները կտեղափոխի Instagram:
Instagram-ի այս որոշումը կապված է ԱՄՆ-ում Child Online Privacy Protection-ի վերաբերյալ օրենքի հետ: Ըստ դրա՝ ընկերությունները,
իրավունք չունեն հավաքագրել անձնական տեղեկատվություն 13 տարեկանից ցածր օգտատերերի վերաբերյալ: