Շիրակի մարզում՝ Գյումրիում եւ Արթիկի 12 գյուղերում այսօր տեղի է ունեցել Արմաթ ինժեներական լաբորատորիաների պաշտոնական բացումը։ Հայտարարվել է, որ այսպիսով Շիրակի մարզի բոլոր դպրոցներում այլեւս գործում է Արմաթը։
Լաբորատորիաների բացման աշխատանքներն ընթանում են մեծ արդյունավետությամբ։ Վերջին հինգ օրերի ընթացքում ԱՏՁՄ թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա, ինչի արդյունքում Գյումրի քաղաքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում արդեն առկա են անվճար ուսուցմամբ ինժեներական լաբորատորիաներ։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատասխանատու Սեդրակ Վարդանյանը։ Ասաց, որ մինչեւ տարեվերջ, այսպես ասած, հերթից դուրս կգա նաեւ Լոռին, որտեղ նույնպես աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։
ԱՏՁՄ-ում վստահ են, որ սովորողներին ուղղորդելով դեպի տեխնիկական ոլորտներ եւ զարգացնելով նրանց ծրագրավորման հմտություններն ու ունակությունները, շատ կարճ ժամանակահատվածում այաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում նրանք կդառնան լուրջ մրցակիցներ ոլորտի առաջատար մասնագետների համար։ ԱՏՁՄ-ի Արմաթ ինժեներական լաբորատորիաների պատասխանատու Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ Շիրակի դպրոցներում հերթական բացված Արմաթ ինժեներական լաբորատորիաններն էլ «հերթական քարերն են դնում այդ պատին»։
Բացված լաբորատորիաների սաներն արդեն հաջողություններ էլ ունեն ռոբոտաշինական խմբերում սովորելու ընթացքում. գյումրեցի աշակերտների ստեղծած ռոբոտներն արդեն ցուցադրվել են հանրապետական ցուցաանդես-մրցույթներում, գրավել պատվավոր տեղեր եւ մրցանակներ ստացել։
«Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիայի հիմնումը նպաստելու է աշակերտների շրջանում առաջատար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը՝ համոզված են ավագ մասնագետները։
Ամբողջությամբ՝ armradio.am